Каталог
Меню

Նավթ. բնական եղանակով հայտնվող

 

Գները Հայաստանում

Նավթ. բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի:

Կառուցվածք

Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97 % թեթև նավթերից մինչև նույնիսկ 50 % ավելի ծանր նավթերում և բիտումեններում:

Նավթահումքի ածխաջրածինները առավելապես ալկեններ են, ցիկլոալկեն, և զանազան հոտավետ հիդրոկարբոններ, քանի որ նրա մյուս օրգանական խառնուրդներն բաղադրված են ազոտիցթթվածնից, և ծծումբից, և մետաղների փոքր հետքերից որոնցից են երկաթընիկելըպղինձը և վանադիումը: Ճշգրիտ մոլեկուլային բաղադրությունը տարբերվում է կազմավորումից կազմավորում, բայց քիմիական տարրերի համաչափությունը բավականին նեղ սահմաններում է տարբերվում՝ ըստ հետևյալը.[1]


Նավթ արտադրող երկրների քարտեզ



Նավթ սպառող երկրների քարտեզ։ Մուգ գույնով ներկված են այն երկները, որոնք ամենից շատն են նավթ սպառում[2][3][4]:
Կազմ կշռով
Տարր Տոկոսի շարք
Ածխածին 83-ից մինչ 87%
Ջրածին 10-ից մինչ 14%
Ազոտ 0.1-ից մինչ 2%
Թթվածին 0.1-ից մինչ 1.5%
Ծծումբ 0.5-ից մինչ 6%
Մետաղներ Պակաս քան 1000 ppm (մասեր միլիոնում)

Նավթի պատմություն


Աշխարհի էներգիայի օգտագործման դիագրամը՝ 1970 թվականի քանակներից մինչ 2025-ի կանխագուշակումը

Առաջին հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Անանիա Շիրակացու (7–րդ դար) «Աշխարհացույցում», որտեղ գրված է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստություններն էին երկաթըածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բյուրեղը», աղերը, «ջերմուկքը» և այլն[5]։

Նավթի մասին հիշատակել են Մերձավոր և Միջին Արևելքում 15-րդ և 17-րդ դարերի ձեռագրերում, որպես բուժիչ միջոց մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքում։ Ֆրանսիայում ապրող հույն գիտնական Էյրինի դե Էյրինսի աշխատությունը 1721 թվականին նավթի և ասֆալտի մասին առաջին գիտական հետազոտությունն է։ 1763 թվականին Մ. Լոմոնոսովը առաջինն է ենթադրել, որ նավթը առաջացել է բուսական նյութերից։ Դ. Մենդելեևը առաջ է քաշել անօրգանական ծագման վարկածը։

Կիրառման պատմություն

Նավթը մարդուն հայտնի է վաղ ժամանակներից, նրա կիրառության սկիզբը վերագրվում է մ.թ.ա VI հազարամյակին։ Այն տարբեր նպատակներով (լուսավորություն, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարական շաղախ, դիազմոսյան նյութ պատրաստելու համար և այլն) օգտագործել են Չինաստանում (մ.թ.ա. 220 թվականից), ԲաբելոնումԵգիպտոսումՀյուսիսային Ամերիկայում և այլն։ Միջագետքում և Եգիպտոսում մ.թ.ա III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույցների և ճանապարհային շինարարության համար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից շաղախ։ Նավթը այրում էին կանթեղներում, օգտագործում որպես դեղ, ռազմական գործում՝ բորիծծմբի և պղնձի հետ՝ «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար։

Արդյունահանման պատմություն


Նավթաշտարակ Օքեմա, Օկլահոմայում՝ 1922-ին

Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետախուզական մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Ջ. Բիսսելին (George Bissell ), իսկ գործնականում այն իրականացրել է Է. Դրեյքը (Edwin Drake) 1859 թվականի օգոստոսին՝ Թիթուսվիլում, Պենսիլվանիա նահանգում (ԱՄՆ)։ Նրա սկզբնական շուկան լուսավորության համար էր, իբրև կերոսին:

Համենայն դեպս, մինչև 1861 թվական տևեց մինչ դա սկսեց արտահանվել Եվրոպա, նավաստիների վախից՝ կերոսինից առաջացած կրակների և պայթյունների շնորհիվ։ Առաջին անգամ մի Ֆիլադելֆիացի բեռնառաքիչ էր, որ մի խումբ աշխատողների համոզեց մի նավթի նավ նստեն դեպի Եվրոպա՝ նրանց խմացնելով և խաբելով մի նավ նստեցնելով որ Լոնդոն հասավ։ Ամերիկական նավթը առաջին անգամ Ռուսաստան հասավ 1862 թվականին և այնտեղ մեծ ընդունելություն գտավ՝ հատկապես Սանկտ Պետերբուրգում[6]:

Ռուսաստանում առաջին հանքահորերը բացվել են 1864 թվականին Կուբանում1890 թվականին շահագործվել են Գրոզնիում1900 թվականին Ֆերգանայում1870 թվականների սկզբից շահագործվել Բաքվի նավթը։ Մ.թ.ա. I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու համար թորում էին։ Նավթի առաջին թորման գործարանը կառուցվել է 1823 Մոզդոկի մոտ (Ռուսաստան), 1848 թվականին գործարկվել է Անգլիայում1849- ին Ֆրանսիայում: Ս. Կիրի գործարանում (ԱՄՆ1854 թվականին կիրառվեց նավթանյութերի թթվահիմնային մաքրումըԷլզասում (Ֆրանսիա1854 թվականին նավթից և ասֆալտից ստացան քսայուղեր։ Առաջարկվեց ծանր նավթի ճնշման տակ թորման եղանակը (կրեկինգ), որի շնորհիվ կերոսինի ելքը 2,5-20 %- ից հասավ 28-60 %- ի (1866 թ. Ջ. Յունգ)։ 1875 թվականին ռուս Ա. Լետնինը մշակեց ներկանյութերի համար անհրաժեշտ արոմատիկ ածխաջրածինների ստացման արոմատիկ պիրոլիզային եղանակը։ Վ. Շուխովը և Մ. Գավրիլովը 1891 թվականին ստեղծեցին կրեկինգի ապարատ, որի սկզբունքները օգտագործվեցին ԱՄՆ- ում արդյունաբերական կրեկինգի սարքի կառուման ժամանակ (1915-1918 թ.թ.)։ Աշխարհում առաջին նավթամուղը կառուցվել է ԱՄՆ-ում 1865 թվականին և ուներ 6 կմ երկարություն։ Առաջինը Ռուսաստանում կառուցվել է 1978 թվականին։ Իսկ 1897-1907 թվականներին կառուցված Բաքու-Բաթում նավթամուղը 835 կմ երկարություն ուներ (16 հղման կայաններով) և ամենաերկարն էր այդ ժամանակ։

Նավթի արժեք և պատերազմներ

Ստորև ներկայացված է նավթի մեկական տակառի արժեքը ամեն տարվա սկզբում, որը համեմատելի դառնալու համար վերացված է 2008 թվականի արժույթով ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով գնաճը

Նավթի արժեքը տարիների ընթացքում (ԱՄՆ դոլար 2008-ի արժույթով/տակառ)
Տարի Միջազգային արժեք ԱՄՆ արժեք Պատերազմ
1972 10    
1973 10   Յոմ Քիփուր
1974 43 25  
1975 42 25  
1976 43 25  
1977 43 25  
1978 42 25  
1979 40 32  
1980 69   Իրան-Իրաք
1981 76    
1982 75    
1983 72    
1984 59    
1985 57    
1986 53    
1987 30    
1988 31    
1989 22    
1990 30   Քուվեյթ
1991 37    
1992 24    
1993 24    
1994 18    
1995 23    
1996 24    
1997 30    
1998 20    
1999 13    
2000 30    
2001 24    
2002 21    
2003 31   Իրաք
2004 29    
2005 36    
2006 58    
2007 57    
2008 91    

Հայտարարություններ Հայաստանում


 
Корзина товаров
Забыли пароль?