Каталог
Меню

Մեր ընկերության մասին

 

Վառելաքսանյութերի լիցքավորման բարձրակարգ սարքավորումներ

Գները Հայաստանում

 
PRO-AZS ընկերությունն արդեն մեկ տասնամյակից ավել է ինչ զբաղվում է լցակայանների համար նախատեսված մասնագիտացված սարքավորումների մատակարարմամբ: Այն արդեն մեծ հեղինակություն է վայելում Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքներում և դրա հետ մեկտեղ հասցրել է հայտնիություն ձեռք բերել նաև մի շարք այլ երկրներում: Այժմ հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ վառելիքի և քսանյութերի համար նախատեսված սարքավորումների սեգմենտը շատ թույլ է զարգացած: Ուստի Մեր ընկերության հիմնական նպատակներից մեկը կայանում է տեղի վառելիքային սարքավորումների շուկայի արդյունավետ զարգացման և խթանման մեջ:
Շատ հաճախ սպառողների մոտ ծագում է հետևյալ հարցն՝ որտե՞ղ կարելի է ձեռք բերել լցակայանների համար նախատեսված սարքավորումներ: Դրա հետ մեկտեղ ցանկալի է նմանատիպ գնումներն իրականացնել առավել բարենպաստ պայմանների ներքո: Ճիշտ է, արդի պայմաններում կարելի է հանդիպել շատուշատ առաջարկներ: Բայց միանգամից ծագում է մեկ այլ հարց՝ արդյո՞ք արժե վստահել յուրաքանչյուր ընկերությանը:
 
Ինչու՞ ընտրել և վստահել Մեզ՝
 
- Ունենք մեծ փորձ մասնագիտացված շուկայում և մշտապես վերահսկում ենք սեգմենտում տեղի ունեցող փոփոխությունները:
- Առաջարկում ենք միմիայն բարձրորակ և հուսալի ապրանքներ անմիջապես համաշխարհային հեղինակություն վայելող արտադրողների կողմից՝ սկսած կոմպակտ լցակայաններից, շարժական լիցքավորման բլոկերից, վերջացրած բազմազան լրացուցիչ սարքերով:
- Ապահովում ենք շահավետ համագործակցություն և լայն տարածաշրջանային ներկայություն:
 
Մեր առաքելությունն է՝
 
Ապահովել արդյունավետ և բարձրորակ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդին, մատուցել նրան առավել ժամանակակից, օպտիմալ և ամենահարմար լուծումները: Դրա հետ մեկտեղ մենք մշտապես աշխատում ենք առաջինը ներկայացնել նոր, գերժամանակակից ապրանքներ, որոնք միանշանակ հաճելիորեն կզարմացնեն մեր հաճախորդներին:
Մեր ընկերության նպատակն է` տրամադրել հաճախորդների տարբեր խմբերի այնպիսի ապրանք, որը ունակ է լիովին բավարարել նրանց կարիքները և լայն հնարավորություններ ստեղծել իրենց գործունեությունը զարգացնելու ու դիրքերն ամրապնդելու համար: Հետևաբար, մենք առաջարկում ենք այնպիսի ապրանք, որն իրոք մեծ պահանջարկ ունի արդի պայմաններում:
 
PRO-AZS – ն՝ իր գործի պրոֆեսիոնալ գիտակ
 
Մենք ներկայացնում ենք ՀՀ-ում ամենահարմար և գերժամանակակից օնլայն-հարթակ, որը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում խնայել իրենց թանկագին ժամանակը: Մեր ընկերության տեսլականն է՝ լինել կազմակերպություն, որը Հայաստանում կսահմանի ստանդարտներ և կլինի վստահելի ու հուսալի ինչպես իր հաճախորդների, այնպես էլ գործընկերների համար:
Մենք միշտ ձգտում ենք լինել լավագույնը մեր ոլորտում և բոլորի ուշադրությանն ենք ներկայացնում բարձրակարգ սարքավորումների լայն տեսականի, որոնք տեխնիկապես անթերի են կառուցվածքային առումով և ունեն կատարյալ դիզայներական լուծումներ:
Հավատալով, որ ցանկացած բիզնեսի հաջողության հիմքում ընկած է ազնվությունը՝ Մենք միշտ ձեռնամուխ ենք լինում ազնիվ հարաբերությունների կառուցմանը մեր բիզնես գործընթացների բոլոր մասնակիցների հետ: Եւ հենց դրանում է կայանում PRO-AZS ընկերության հաջողության գլխավոր գրավականը:

Հայտարարություններ Հայաստանում

Корзина товаров
Забыли пароль?